Լիդիա Ֆոտիևա
Լիդիա Ֆոտիևա ռուս.՝ Лидия Александровна Фотиева | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6 (18), 1881 |
Ծննդավայր | Ռյազան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 25, 1975[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բեստուժևյան դասընթացներ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Լիդիա Ալեքսանդրովնա Ֆոտիևա (ռուս.՝ Ли́дия Алекса́ндровна Фо́тиева, հոկտեմբերի 6 (18), 1881, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 25, 1975[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական հեղափոխության շարժման գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ ՍՄԿԿ անդամ 1904 թվականից։
![Լիդիա Ֆոտիևայի լուսանկարով ԽՍՀՄ նամականիշ-ծրար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/%D0%A5%D1%83%D0%B4%D0%BE%D0%B6%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5_%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5_%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B2%D0%B5%D1%80%D1%82%D1%8B_1981_%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0._%D0%A4%D0%BE%D1%82%D0%B8%D0%B5%D0%B2%D0%B0_%D0%9B%D0%B8%D0%B4%D0%B8%D1%8F_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0.jpg/200px-%D0%A5%D1%83%D0%B4%D0%BE%D0%B6%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5_%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5_%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B2%D0%B5%D1%80%D1%82%D1%8B_1981_%D0%B3%D0%BE%D0%B4%D0%B0._%D0%A4%D0%BE%D1%82%D0%B8%D0%B5%D0%B2%D0%B0_%D0%9B%D0%B8%D0%B4%D0%B8%D1%8F_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B0.jpg)
Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1899 թվականից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, ավարտել է 1917 թվականին, 1900 թվականից՝ Պետերբուրգի Բեստուժևյան դասընթացներում։
1904—1905 թվականներին ապրել է Ժնևում և Փարիզում։
1905 թվականից կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում։ 1917 թվականին աշխատել է ՌՄԴԲ(բ)Կ Վիբորգյան շրջկոմում, «Պրավդա» թերթի խմբագրությունում։ 1918–1930 թթ՝ ՌՍՖՍՀ ԺԿԽԻ-Ի (1923-ից՝ ՍՍՀՄ ԺԿԽ) և ՌՍՖՍՀ Բանվորական և գյուղացիական պաշտպանության խորհրդի (1920-ից՝ ՌՍՖՍՀ ԱՊԽ, 1923-ից՝ ՍՍՀՄ ԱՊԽ) քարտուղար։
1918 – 1924-ին եղել է Վլադիմիր Լենինի անձնական քարտուղարը։ 1934 թվականին ավարտել է Պլանավորմսն ակադեմիան։ 1933 թվականից աշխատել է Գլավէներգոյում, Համամիութենական ջերմատեխնիական ինստիտում, 1938-ից՝ Վ․ ի․ Լենինի Կենտրոնական թանգարանում, 1941–ից 1945 թվականներին ՍՍՀՄ ՄՕՊՐ–ի Կենտկոմում։ 1956–ից՝ անհատական թոշակառու։
Վ․ Ի․ Լենինի մասին հուշերի հեղինակ է։ Եղել է ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։ Նրա անունով է փողոց է անվակոչված Մոսկվայում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Фотиева Лидия Александровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Muistelmia Vladimir Iljitš Leninistä (фин.) — Petroskoi: 1958. — Vol. 2. — P. 861.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 690)։ ![]() |
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ռյազան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Ռուս հեղափոխականներ
- Անձինք նամականիշերի վրա